12:08 Պեդրո. «Ուրախ եմ, որ «Ռեալը» չկարողացավ կրճատել միավորների տարբերությունը» | |
Ինչպես հաղորդում է AS.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը գտնում է, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում կայացած Մադրիդի «Ռեալի» հետ խաղում իրենք հաղթելու մեծ հնարավորություններ ունեին: «Հաղթելու մեծ հնարավորություններ ունեինք: Կարող էինք մեծացնել «Ռեալի» նկատմամբ առավելությունը: Ափսոս, որ մեզ չհաջողվեց դա անել: Դժվար էր, բայց մենք ստեղծում էինք պահեր և վերահսկում էինք խաղի ընթացքը: Մրցավարությունը նորմալ էր, հնարավոր է, որ եղան ինչ-որ թերություններ , բայց դրանք չազդեցին խաղի վրա: Մենք 8 միավորի առավելություն ունենք «Ռեալի» նկատմամբ և ուրախ ենք, որ նրանց չհաջողվեց կրճատել այդ տարբերությունը»,- հայտարարել է Պեդրոն: Աղբյուրը` AS.com Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` https://www.facebook.com/ArmBarcacom | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 391 | |