Ուրբաթ, 26/04/24, 07:00
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


15:09
«Էլ Կլասսիկո». Գիտե՞ք, որ
Այսօր երեկոյան կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կհանդիպեն միմյանց: Անկասկած, հանդիպումը թեժ է լինելու:

-Վերջին Էլ Կլասսիկոյից հետո, որը կայացավ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» 88-րդ անգամ, իսկ «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» 87 անգամ: Ինչպես նաև թիմերի դիմակայության արդյունքում եղել է 46 ոչ-ոքի:

-Իսպանիայի առաջնության շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» իր հարկի տակ հաղթել է 47, պարտվել 19 և ոչ-ոքի խաղացել 18 անգամ:

-Չավի Հերնանդեսը թիմում ամենաշատն է մասնակցել Էլ Կլասսիկոներին: Նա Մադրիդի «Ռեալի դեմ» խաղացել է 34 պաշտոնական հանիպումներում և Բլանկոսների դարպասը գրավել է 5 անգամ:

-Ալեքս Սոնգը գիտի, թե ինչ բան է հաղթել «Ռեալին»: Նա հաղթել է «Ռեալին» 2005/06 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Արսենալի» կազմում(0-1): 18-ամյա ֆուտբոլիստը վերջին րոպեներին փոխարինել է Սեսկին:

-Խորդի Ալբան գրավել է Մադրիդի «Ռեալի» դարպասը 2011/12 մրցաշրջանում «Մեստալյա» մարզադաշտում: Այդ դիմակայության արդյունքում հաղթեցին Բլանկոսները (3-6):

-1994/95 մրցաշրջանից ի վեր «Ռեալը» Իսպանիայի առաջնության շրջանակներում չի հաղթել «Բարսային» Կամպ Նոու մարզադաշտում:

-Ժոզե Մոուրինյոին «Բարսելոնային» պարտվել է 10 անգամ: 2 անգամ ավելի շատ քան այլ ակումբների (Մուուրինյոն պարտվել է Լիվերպուլին 5 անգամ):

-Մոուրինյոն բաց է թողել 3 գոլից ավելի միայն 2010թ.-ի նոյեմբերին, երբ «Բարսելոնան» 5-0 հաշվով «Նոու Կամպում» ջաղջախեց Մադրիդի «Ռեալին»:

-Տիտո Վիլանովան պաշտոնական հանդիպումներում պարտվել է միայն «Ռեալ Մադրիդին» Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման ժամանակ:

Լեո Մեսսի և Կրիշտիանու Ռոնալդու

-Լեո Մեսսին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղացել է 21 անգամ, հաղթել 11, պարտվել 5 և ոչ-ոքի խաղացել 5 անգամ: Նա դարձել է 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

-Կրիշտիանու Ռոնալդուն «Բարսելոնայի» դեմ դուրս է եկել 15 անգամ: Նա հաղթել է 3, պարտվել 8 և ոչ-ոքի խաղացել 4 անգամ: Նա գրավել է «Բարսելոնայի» դարպասը 8 անգամ, բայց չի դարձել ոչ մի գոլային փոխանցման հեղինակ:

-Լեո Մեսսին և Ռաուլ Գոնսալեսը «Էլ Կլասսիկոներում» դարձել են 15-ական գոլերի հեղինակ: Նրանցից միայն առաջ է անցել Ալֆրեդո Դի Ստեֆանոն: Նա 3 գոլ ավել է խփել «Բարսելոնայի» այժմյան 10 համարից:

-Մեսսին 18 անգամ գրավել է «Ատլետիկո Մադրիդի» և 15 անգամ «Ռեալ Մադրիդի» դարպասը:

-Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ վերջին 4 «Էլ Կլասսիկոներում», որոնք տեղի են ունեցել «Կամպ Նոու»-ում:

Աղբյուրը` FCBarcelona.com
Մեր նորություններին հետևեք նաև Facebook-ում` http://www.facebook.com/ArmBarcacom
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 979 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1