Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 5 » Լավագույն մեկնարկը Եվրոպայում
00:14
Լավագույն մեկնարկը Եվրոպայում
Տիտո Վիլանովայի սաները լավագույն մեկնարկն են գրանցել Եվրոպական ֆուտբոլում: Կատալոնական «Բարսելոնան» վեց հաղթանակ է տարել ներքին առաջնությունում և երկու հաղթանակ` Չեմպիոնների լիգայում:

«Բարսելոնայի» յուրատեսակ մեկնարկին մոտ էր գերմանական «Բավարիան», սակայն բելոռուսական «ԲԱՏԵ»-ից կրած պարտությունը խոչընդոտ հանդիսացավ մյունխենցիների համար:

Մեկնարկային հաջողություններ ունեցան նաև անգլիական «Չելսին» և իտալական «Յուվենթուսը», սակայն վրիպեցին ներքին առաջնությունների սկբնամասում:

Եթե կատալոնական «Բարսելոնան» հաղթանակ տոնի նաև առաջիկա «Էլ Կլասսիկոյում», ապա Տիտո Վիլանովան կլինի առաջին մարզիչը, ում գլխավորությամբ թիմը հաղթանակ է տոնել բազմաթիվ հանդիպումներում:

Այսպիսի մեկնարկի մասին երազում էին թիմի նախկին մարզիչներ Բելամին, Կրուիֆֆը, Վան Գաալը և Գվարդիոլան:

Աղբյուր` FCBarcelona.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 676 | Ավելացրեց: Իբրա-Կադաբրա