22:21 Մեսսի. «Մենք գիտեինք, որ «Բենֆիկայի» դեմ հեշտ չի լինելու» | |
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսին «Բենֆիկայի» դեմ խաղից հետո խոստովանել է, որ իր և իր թիմի համար դժվար հանդիպում ստացվեց: «Մենք կարողացանք հաղթանակ տոնել, որն այժմ ամենակարևորն է: Մենք սկզբից էլ գիտեինք, որ պորտուգալացիների դեմ հեշտ խաղ չի լինելու:
«Բենֆիկայի» կազմում շատ էին լավ ֆուտբոլիստները, ովքեր ունեին մեծ արագություն»,-ասել է արգենտինացի հրաշամանուկը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 430 | |