Ուրբաթ, 26/04/24, 23:14
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Թիերի Անրի՞, թե՞ Սամուել Էտօ՜ո


 
Պատասխանների քանակը` 419



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


16:23
Վիլանովան խաղից հետո
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բենֆիկայի» նկատմամբ տոնած հաղթանակը :

«Հաղթանակը մեզանից բավականաչափ ուժեր խլեց, սակայն մենք Պորտուգալիայից կարևոր երեք միավորով ենք վերադառնում: Ես գոհ եմ այս արդյունքից: Վաղուց մեզ չէր հաջողվել հաղթել «Բենֆիկային» իր իսկ հարկի տակ, թեև «Բարսելոնան» այստեղ միշտ ուժեղ կազմով է խաղացել:

Առաջին խաղակեսում մրցակիցը շանսեր էր փնտրում հակագրոհների ժամանակ ու մեծ ճնշում էր գործադրում, ինչը մեզ խաբսեր անելու տարածություն էր տալիս: Իհարկե, արագ գոլը միշտ օգնում է, բայց ընդհանուր առմամբ այս հանդիպումը մեզ համար դժվար դասավորվեց:

Ալեքսիս Սանչեսը հերթական անգամ ապացուցեց, որ առաջընթաց է գրանցում: Մրցաշրջանի սկզբում նկատելի առաջընթաց տեսանք Ֆաբրեգասի խաղում, իսկ հիմա նույնը Սանչեսի դեպքում է:»,-ասել է Վիլանովան:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է նաև թիմի ավագ Կարլես Պույոլի մասին, ով «Բենֆիկայի» դեմ խաղի ժամանակ ծանր վնասվածք ստացավ:

Ընթացիկ մրցաշրջանում Կարլես Պույոլն արդեն երկրորդ ծանր վնասվածքն է ստանում: Նախ` այտոսկրի կոտրվածք, իսկ հիմա էլ արմունկն է դուրս ընկել: Կենտրոնական պաշտպանների հետ մենք միշտ խնդիրներ ունենք, այդ պատճառով տվյալ դիրքում հաճախ այլ դիրքի խաղացողներ են հայտնվում:

Իսկ ինչ վերաբերում է «Ռեալին», անկասկած մեզ բարդ խաղ է սպասվում: Հիմա մենք պետք է հավաքենք մեր ուժերը երկու բարդ խաղերից հետո ու սկսենք պատրաստվել հանգստյան օրերին կայանալիք կլասիկոյին»,-եզրափակել է Վիլանովան:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 546 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1