Չեմպիոնների լիգայի G խմբի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» ծանր հաղթանակ տարավ պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ: Հաշիվը բացվեց խաղի առաջին րոպեներին, շնորհիվ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի: «Էստադիո Դա Լուզ» մարզադաշտում հավաքված երկրպագուներին երկրորդ անգամ տխրեցրեց Ֆրանչեսկ Ֆաբրեգասը:
Թվում էր, թե «Բարսելոնան» կարող է հանգիստ գնդակ գլորել և առանց դժվարության երեք միավոր խլել պորտուգալացիներից, սակայն երկրորդ խաղակեսի միջնամասում ամեն ինչ փոխվեց: Նախ ծանր վնասվածք ստացավ թիմի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը, ով ոլորելով ձեռքը` անհաջող վայր ընկավ խոտածածկին:
Երկրորդ կորուստը եղավ Սերխիո Բուսկեթսը, ով կարմիր քարտ ստացավ խաղի վերջին րոպեներին: