Հինգշաբթի, 18/04/24, 19:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:37
Մեսսի. «Կարևորում եմ լավ մարդ, քան աշխարհի լավագույն խաղացող լինելը»
El País-ին տված հարցազրույցում արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին խոսել է իր կարիերայի, թիմի առաջընթացի և հակառակորդ թիմերի մասին: Մեսսին հայտարարել է, որ ավելի լավ է լինել լավ մարդ, քան լավ ֆուտբոլիստ:

«Ես նախընտրում եմ լինել լավ մարդ, քան լավ ֆուտբոլիստ: Այժմ ինձ այդ հարցն ավելի է անհանգստացնում, քան ֆուտբոլային կյանքի բազում հարցերը: Ի վերջո կարիերայիս ավարտելից հետո ինձ պետք է հարց տամ և պատասխանեմ, թե արդյոք ես լավ մարդ եմ եղել անցած տարիների ընթացքում: Նախընտրում եմ ընկերություն անել թիմակիցներիս հետ: Գոլի հեղինակի անունը ավելի վառ է հիշվում այն ժամանակ, երբ վերջինս ունենում է մարդկային և դրական հատկանիշներ:

Շնորհակալ եմ «Բարսելոնայից» անցկացրած տարիներիս համար: Ձգտում եմ գերազանցել ինքս ինձ: Պարտական եմ և շնորհակալ: Մրցանակ ստանալը միշտ էլ լավ է: Ես շնորհակալ եմ իմ մրցանակների և գավաթների համար: Ինձ ամենից շատ անհանգստացնում է այն, որ մարդիկ անընդհատ հարցնում են, թե ով է ավելի լավը: Չավին, թե՞ Ինիեստան: Իմ բախտը բերել է, որ հայտնվել եմ կատալոնիայում: Այստեղ խաղում են լավագույն ֆուտբոլիստները:

Ես բնավորությամբ շատ հանգիստ մարդ եմ: Ինձ բարկացնում է միայն պարտությունը: Ֆուտբոլից դուրս` աղքատությունը: Աշխարհում աղքատությունը շատացել է: Շատ եմ ցավում: Ամիսներ անց կծնվի իմ երեխան և ես ևս մեկ պարտականություն կունենամ, բացի ֆուտբոլից: Ես աշխատում եմ Unicef ընկերության, հիվանդանոցների և դպրոցների հետ: Ուրախ եմ, որ կարողանում եմ օգնել»,-հայտարարել է Մեսսին:

Աղբյուրը` FCBarcelona.com

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 883 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1