20:52 Ռոսելը խոսել է Մեսսիի մասին | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հայտարարել է, որ թիմի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին երբեք չի դադարի տոնել իր գոլերը «Բարսելոնայում», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Հնարավոր է, որ Տիտո Վիլանովան ակնարկել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը` թիմից հեռանալու և իր գոլերը չտոնելու մասին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր գոլերը չէր տոնում, որովհետև իրեն երջանիկ չէր համարում Արքայական ակումբում: «Մեսսին երբեք չի դադարի տոնել իր գոլերը «Բարսելոնայում»: Այդպիսի բաներ կարող են կատարվել այլ ակումբներում, բայց ոչ «Բարսելոնայում»: Մեսսիի սիրտը պատկանում է այս թիմին: Նա շատ է սիրում թիմը և քաղաքը: Բայց պետք է անկեղծանամ և նշեմ, որ նրան շատ դժվար կլինի գոլեր խփել առանց Չավիի և Ինիեստայի», -ասել է Ռոսելը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 726 | |