19:50 ՖԻՖԱ-ի գործակալը պնդում է, որ Մեսսին և Վիլյան չեն շփվում միմյանց հետ | |
ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալ Ֆրանսուա Գալյարդոն համոզված է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողներ Լեոնել Մեսսին և Դավիդ Վիլյան չեն շփվում միմյանց հետ: «Վիլյան և Մեսսին չեն շփվում միմյանց հետ: Որոշ ժամանակ անց նրանք կդադարեն նույնիսկ խոսել իրար հետ: Անցյալում Մեսսին խնդրել էր Գվարդիոլային («Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ*), որ մարզիչն իրեն թույլ տա կենտրոնական հարձակվողի գոտում հանդես գալ՝ ավելի շատ գոլեր խփելու համար: Դրանից հետո Գվարդիոլան Վիլյային տեղափոխեց ձախ եզր, որը վերջինիս դուր չէր գալիս: Ամռանը Վիլյան հայտարարեց, որ պատրաստ է հեռանալ, եթե լավ առաջարկ լինի: «Յուվենթուսը» ցանկացավ գնել Վիլյային, սակայն «Բարսելոնան» մերժեց Թուրինցիների առաջարկը»,- ասել է Գալյարդոն: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 788 | |