13:51 Ֆաբրեգաս. «Հաճելի է, որ 15 միավորից վաստակեցինք 15-ը» | |
Մենք գիտեինք, որ այս խաղում դժվար է լինելու, բայց ես գոհ եմ
երկրորդ խաղակեսում մեր թիմի գործողություններից: «Գրանադան» փորձում էր իր
խաղը ցուցադրել: Բացի այդ, նրանց դարպասապահին` Տոնյոյին կարելի է համեմատել ժայռի
հետ, որն անդրադարձնում էր բոլոր հարվածները: Շատ հաճելի է, որ 15 միավորից վաստակեցինք 15-ը: Ինձ օր օրի ավելի լավ եմ զգում, բայց դեռ պետք է գոլեր խփեմ: Ես երեք հիանալի հնարավորություն ունեցա երկրորդ խաղակեսում, բայց դարպասապահը հիանալի գործեց: Ափսոսացի, սակայն կարևորը մեր թիմի հաղթանակն էր: Չավին այսօր փայլեց: Դեռևս շատ վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կդասավորվի մրցաշրջանը մեզ համար»,եզրափակել է Ֆաբրեգասը: Աղբյուրը` FCBarcelona.es | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 408 | |