12:35 Ֆաբրեգաս. «Գոհ եմ իմ խաղից» | |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ գոհ է թիմում ընթացքող իր գործերից: «Ես կիսապաշտպան եմ, բայց կարող եմ հանդես գալ նաև հարձակվողական գծում: Թիմի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հատկություններս ճիշտ է օգտագործում: Ես ինձ լավ եմ զգում և գոհ եմ իմ խաղից: Միջմրցաշրջանային հանդիպումներից հետո ես օպտիմալ մարզավիճակում էի գտնվում»,-եզրափակել է Ֆաբրեգասը: Աղբյուրը` Marca.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 286 | |