| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:52 Տնտեսագիտության դոկտոր. «Իսպանական ֆուտբոլը մահանում է» |
Տնտեսագիտության դոկտոր Խոսե Մարիա Գայ դե Լիեբանան, ով հանդիսանում է Բարսելոնայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, հայտարարել է, որ Իսպանիայի առաջնությունն այլևս չի զարգանում:
«Իսպանիայի առաջնությունն այլևս չի զարգանում: Առաջընթաց ունեն միայն կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»: Մյուս ակումբները այն մակարդակին են, ինչ հինգ տարի առաջ էր:
Իսպանական ֆուտբոլն աստիճանաբար մահանում է: Մարզադաշտերը գնալով դատարկում են: Իսպանական ֆուտբոլն այլևս չի գրավում ֆուտբոլասերներին:
Տնտեսագիտության տեսանկյունից անգլիական Պրեմիեր լիգայի մոդելը վաղ թե ուշ հասցնելու է սնանկացման: Բայց Անգլիայի առաջնությունում կան Ռոման Աբրամովիչի նման մարդիկ: «Չելսիի» պարտքերը նա փակում է իր ֆինանսական հոլդինգի շնորհիվ»,- եզրափակել է Լիեբանան:
Աղբյուրը` Football-Espana.net
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 782 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|