17:57 Ռոսսելը ցանկանում է երկարաձգել Մեսսիի պայմանագիրը | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը ցանկանում է այս տարի նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Լեոնել Մեսսիին: «Մեսսիի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականը, սակայն մեր կողմից անպատասխանատվություն կլինի այդ համաձայնագրի պայմանների բարելավման մասին չմտածելը: Բանակցություններ չկան, սակայն դա չի նշանակում, որ աշխատանքներ չեն տարվելու: Մոտակա ժամանակներում ակումբի ղեկավարությունը կքննարկի այս հարցը: Կարծում եմ, որ ժամանակն է սկսել Մեսսիի պայմանագրի երկարաձգման աշխատանքները», – եզրափակել է Ռոսսելը: Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 441 | |