00:34 «Բարսելոնան» դժվարին հաղթանակ է տոնում (Տեսանյութ) | |
Տիտո Վիլանովայի սաները Չեմպիոնների լիգայի առաջին խաղում դժվարին հաղթանակ տարան Մոսկովյան «Սպարտակի» նկատմամբ: Ու. Էմերին կարողացավ պահել իր խոստումը` կոտրել «Բարսելոնայի» պաշտպանությունը և գրոհել մինչև վերջ: Առաջին գոլը «Բարսելոնայի» կազմում խփեց Տելյոն, ով հիանալի հարվածով բացեց հաշիվը: Դանի Ալվեշի ինքնագոլից հետո թիմերը հավասար պայմաններով հեռացան խաղադաշտից: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում ամեն ինչ տակն ու վրա արեց Մոսկովյան թիմի երկրորդ գնդակը: 58-րդ րոպեին Ռոմուլոյի գնդակի շնորհիվ ռուսական թիմը կարողացավ մեծ առավելություն ստեղծել «Բարսելոնայի» դեմ: Խաղի հերոս դարձավ Լեո Մեսսին, ով դուբլի հեղինակ դառնալով` հաղթանակ պարգևեց կատալոնական ակումբին: | |
Կատեգորիա: Տեսանյութեր | Դիտումներ: 941 | |