Վիլյան առաջիկա երկու խաղերին կլինի մեկնարկային կազմում - 18 Սեպտեմբերի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 18 » Վիլյան առաջիկա երկու խաղերին կլինի մեկնարկային կազմում
17:38
Վիլյան առաջիկա երկու խաղերին կլինի մեկնարկային կազմում
Երկարատև դադարից հետո կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան թիմի առաջիկա երկու հանդիպումներին կլինի մեկնարկային կազմում: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:

Վերջին շրջանում «Բարսայի» հարձակվողը ֆանտաստիկ արդյունք է գրանցել: Մասնակցելով հանդիպումների վերջին րոպեներին, Վիլյան կարողացել է մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը:

Այս անգամ Տիտո Վիլանովան որոշել է խաղադաշտ դուրս բերել ոչ թե Տելյոյին (Կամ Ինիեստային* Խմբ.), այլ Վիլյային:

Աղբյուրը` MundoDeportivo.com

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 447 | Ավելացրեց: Մեսսի2013