| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:08 Դանի Ալվեշ. ««Բարսան» ավելի լավ վերաբերմունք կցուցաբերեր Կակայի հանդեպ» |
Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» եզրային պաշտպան Դանի Ալվեսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը, ովքեր իր հայրենակից Կակային խաղաժամանակ չեն տրամադրում:
«Եթե ես լինեի Կակայի փոխարեն, ապա վաղուց հեռացած կլինեի «Ռեալից»: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, երբ տեղափոխվեց Մադրիդ:
Ես տխրում եմ, երբ ամեն անգամ նրան տեսնում եմ պահեստայինների նստարանին, չէ որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Ես ընդհանրապես չեմ հարգում «Ռեալի» ղեկավարությանը, իսկ նրանց ղեկավարությունը պետք է ուշադրություն դարձնի Կակայի պես ֆուտբոլիստների հանդեպ: «Բարսան» ավելի լավ կվերաբերվեր Կակային»- Դանի Ալվեսի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Աղբյուրը` Football-Espana.net
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 866 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|