Իսպանական առաջնության 4-րդ տուրի շրջանակներում, «Խետաֆեի» հետ երեկ կայացած արտագնա հանդիպման երկրորդ խաղակեսում, թիմի կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը վնասվածք ստացավ և ստիպված էր փոխարինվել:
Այսօր բժիշկների բուժզննումից հետո պարզ է դարձել, որ Կարլեսը ստացել է ծնկի վնասվածք և ստիպված է վերականգնման համար ծախսել 4-6 շաբաթ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքից հետո նոր էր շարք վերադարձել: