| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
16:34 Չավի. «Հիանալի խաղ ցուցադրեցինք» |
Կատալոնական «Բարսելոնայի» մաեստրո-կիսապաշպան Չավի Հերնանդեսը մեկնաբանել է «Խետաֆեի» նկատմանբ տարած հաղթանակը Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում, ինչպես նաև ընդգծել է, որ իրենք պարտավոր են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հաղթել Մոսկվայի «Սպարտակին»:
«Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք: «Խետաֆեն» պաշպանվում էր, բայց մենք բարձր որակներով խաղ ցուցադրեցինք և արժանիորեն հաղթեցինք:
Մենք շատ էինք տիրում գնդակին, բացի դրանից խախտումներ թույլ չտվեցինք: Տիագոն, ինչպես նաև Ֆաբին լավ հանդիպում անցկացրին:
Անհամբերությանբ սպասում եմ Չեմպիոնների լիգայի մեկնարկին: Մենք սկսում ենք տանը և պարտավոր ենք հաղթել «Սպարտակին»: Առայժմ առավելագույն միավորներ ենք վաստակել առաջնությունում և նման կերպ կշարունակենք Չեմպիոնների լիգայում»,- մեկնաբանել է Չավին:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 611 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|