18:14 Զամբրանո. «Մեսսին և Հիգուաինն իրենց փոքրիկ աղջիկների պես էին պահում» | |
Պերուի հավաքականի պաշտպան Կարլոս Զամբրանոն, ով Արգենտինայի հավաքականի հետ Աշխարհի առաջնության որակավորման շրջանակներում կայացած հանդիպման գոլի հեղինակ էր դարձել (1։1), քննադատության է արաժանացրել հյուրերի հարձակվողներ Լեոնել Մեսսիին և Գոնսալո Իգուաինին։ Զամբրանոյի խոսքերով, Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց փոքրիկ աղջիկների պես էին պահում: «Մեսսին և Հիգուաինն այդ խաղում շատ ուրիշ էին։ Նրանք խաղի ընթացքում անընդհատ բողոքում էին։ Բացի դրանից, Հիգուաինը միշտ ինձ սադրում էր, սակայն ես մնացի բարձրության վրա և չխաղացի նրա առաջարկած խաղը: Նրանք չգիտեին, թե ինչպես կանգնեցնեին մեր հավաքականի տղաներին: Ֆուտբոլը տղամարդկանց համար է», – ասել է Զամբրանոն: Աղբյուրը` AS.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 822 | |