Ուրբաթ, 19/04/24, 18:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


00:58
1,777 րոպե ազգային հավաքականների հետ
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իրենց ազգային հավաքականներում անցկացրել են մոտ 1,777 րոպե: Ձեզ ենք ներկայացնում ազգային հավաքականներում հանդես եկած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Դարպասապահ (71 րոպե)

Վիկտոր Վալդես - Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը կրել է Սաուդիան Արաբիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ: Վալդեսը չի մասնակցել Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլի Վրաստանի դեմ հանդիպմանը:

Պաշտպաններ (675 րոպե)

Դանի Ալվեշ - Բրազիլացի եզրային պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես է եկել 151 րոպե: Դանին հանդես է եկել Հարավային Աֆրիկայի և Չինաստանի դեմ հանդիպումներում և փոխարինվել է երկրորդ խաղակեսում:

Մոնտոյա - Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է նաև Իսպանիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի ֆուտբոլիստների ելույթները: Մոնտոյան, ով հանդես է եկել «Բարսա» Բ-ում, հասցրել է խաղալ մոտ 152 րոպե` Շվեյցարիայի և Խորվաթիայի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականների դեմ:

Խերարդ Պիկե - Կատալոնիայի բարձրահասակ կենտրոնական պաշտպանը ազգային հավաքականում հանդես է եկել մոտ 135 րոպե: Սաուդիան Արաբիայի դեմ ընկերական հանդիպումի առաջին խաղակեսում հանդես գալուց հետո, Պիկեն խաղացել է նաև Վրաստանի դեմ հանդիպման ընթացքում:

Խորդի Ալբա - «Բարսայի» նորեկը ազգային հավաքականում հանդես եկավ 90 րոպե` Վրաստանի դեմ խաղում:

Ադրիանո - Բրազիլիայի հավաքականի պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես եկավ ընդհամենը 29 րոպե` Չինաստանի դեմ խաղում:

Բարտրա - «Բարսելոնայի» երիտասարդ պաշտպանն իր ազգային հավաքականում հանդես եկավ 118 րոպե: Տաղանդավոր ֆուտբոլիստը հանդես եկավ և' Շվեյցարիայի, և' Խորվաթիայի դեմ հանդիպումներում:

Կիսապաշտպաններ (607 րոպե)

Մասկերանո - Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 90 րոպե հանդես եկավ Պերույի հավաքականի դեմ:

Բուսկեթս - Դել Բոսկեի տրամադրության տակ գտնվող Բուսկեթսն իր ազգային հավաքականում հանդես եկավ երկու խաղերում էլ, փոխարինվելով երկրորդ խաղակեսներում: Ընդհանուր առմամբ Սերխիոն հանդես է եկել մոտ 116 րոպե:

Ինիեստա - Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել մոտ 120 րոպե:

Չավի - «Բարսայի» մաեստրո-կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում հանդես է եկել մոտ 135 րոպե: Ինչպես Ինիեստան, այդպես էլ Չավին հանդես եկավ երկու հանդիպումներում էլ:

Սեսկ - Ընդհամենը 11 րոպե խաղադաշտում անցկացնելով, Սեսկը Վրաստանի դեմ խաղում կարողացավ դառնալ գոլային փոխանցման հեղինակ: Սեսկի հաշվին գրանցվել է մոտ 56 րոպե:

Սոնգ - Կամերունի հավաքականի ֆուտբոլիստը հանդես եկավ մոտ 90 րոպե: Ցավոք, Կամերունի հավաքականը չկարողացավ խուսափել պարտությունից:

Հարձակվողներ (424 րոպե)


Սանչես - Ինչպես Սոնգը, այդպես էլ Սանչեսն իր ազգային հավաքականի կազմում հանդես եկավ ընդհամենը մեկ հանդիպման:

Պեդրո - «Բարսայի» երիտասարդ հարձակվողն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպման ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: Հաջողության հասած հարձակվողը,  չնայած հոգնածությանը, հանդես եկավ նաև Վրաստանի դեմ հանդիպմանը, սակայն երկրորդ խաղակեսում: Ընդհանուր` 124 րոպե:

Վիլյա - Վնասվածքից ապաքինված հարձակվողն իր ազգային հավաքականում հանդես եկավ ընդհամենը 38 րոպե: Չնայած քիչ տրամադրած ժամանակին, Վիլյան կարողացավ խփել սպասված գնդակը Սաուդյան Արաբիայի դեմ խաղում:

Մեսսի - Արգենտինացի հրաշամանուկը հանդես եկավ 180 րոպե: Դժվար թե Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը ցանկանար հրաժարվել «Բարսայի» կենդանի լեգենդի ծառայություններից: Պարագվայի դեմ խաղում հերոսացած Մեսսին իր ներդրումն ունեցավ նաև Պերույի դեմ խաղում:


Աղբյուրը` FCBarcelona.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 764 | Ավելացրեց: Արթուր
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1