Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը շարունակում է մարզվել անհատական ծրագրով:
Ֆրանսիացին շատ լուրջ է տրամադրված և պատրաստվում է վերադառնալ մեծ ֆուտբոլ:
«Իմ առաջնային խնդիրը այն է, որ կարողանամ նորից խաղալ: Ես մարզվում եմ և ինձ լավ եմ զգում: Կշարունակեմ մարզվել խտացված գրաֆիկով: Տեսնենք կկարողանամ վերադառնալ դեկտեմբերին»,-ասել է Աբիդալը:
|