Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 11 » Ֆերգյուսոնը Պեպին առաջարկել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
17:51
Ֆերգյուսոնը Պեպին առաջարկել է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Մամուլում արդեն երկու օր է քննարկվում է այն տեղեկությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ժամանել է Նյու Յորք, որտեղ հանդիպում է ունեցել կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։

ԶԼՄ-ների համաձայն՝ շոտլանդացի մասնագետը Գվարդիոլային առաջարկել է հաջորդ տարի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆերգյուսոնն իր հեռանալուց հետո ցանկանում է «Յունայթեդին» տրամադրել իսկական առաջնորդի։

Գվարդիոլան, իր հերթին, հաստատել է Ֆերգյուսոնի հետ հանդիպման փաստը՝ միաժամանակ նշելով, որ երկու գործընկերների միջև կայացած հանդիպումը բավականին կարճ է տևել։

Աղբյուրը` Sport.es
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 503 | Ավելացրեց: Մեսսի2013