| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 8 » Ֆաբրեգաս. «Տեղափոխվել եմ «Բարսա» խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու համար»
18:59 Ֆաբրեգաս. «Տեղափոխվել եմ «Բարսա» խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու համար» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանչեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ պատրաստ է պայքարել թիմի հիմնական կազմում տեղ ունենալու համար: Ֆաբրեգասը նշել է, որ մամուլը կարող է չափազանցնել տվյալ թիմի մասին լուրերը:
«Իմ մասին լուրերն ինչ-որ չափով սուտ են: Մամուլը շատ է սիրում չափազանցված լուրեր տարածել: Սուտ է նաև այն լուրը, թե իբր մեր թիմի երկրպագուներն ինձ սուլում են:
Ես միշտ վստահ եմ եղել ուժերիս վրա: 16 տարեկանում հեռացա «Բարսելոնայից» և վստահ էի, որ ճիշտ եմ վարվում: Եվ
երբ ակումբ վերադարձա, հիանալի հասկանում էի, որ հիմնական կազմում տեղ
ունենալու համար պետք է մրցակցեմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Դա
ինձ չվախեցրեց:
Ես ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ` «Բարսելոնայում»: «Արսենալից» տեղափոխվել եմ «Բարսա» խաղալու, այլ ոչ թե պահեստայինների նստարանին նստելու համար»,-եզրափակել է Ֆաբրեգասը:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 870 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|