Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 6 » Չավի. «Տիտոն կարող է մեծ բարձունքների հասնել»
18:30
Չավի. «Տիտոն կարող է մեծ բարձունքների հասնել»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մասին, ինչպես նաև հայտարարել կարիերան կատալոնական ակումբում շարունակելու ցանկության մասին:

«Տիտո Վիլանովան ունի բոլոր հնարավորությունները «Բարսելոնայի» հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճելու համար: Նա թիմում կարևոր դեր է խաղացել նաև Գվարդիոլայի օրոք:

Եթե խոսենք իմ մասին, ապա այս տարի ես ինձ ֆիզիկապես ավելի լավ եմ զգում, քան նախորդ մրցաշրջանում: Ցանկանում եմ շարունակել ելույթներս «Բարսայի» կազմում», – ասել է Չավին:


Աղբյուրը` Football-Espana.net
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 361 | Ավելացրեց: Մեսսի2013