Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 5 » Տիտոյի փորձարկված ֆուտբոլիստները. Վիլյան դուրս է մնում պայքարից
20:34
Տիտոյի փորձարկված ֆուտբոլիստները. Վիլյան դուրս է մնում պայքարից
Կատալոնական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստները` Վալդեսը, Պիկեն և Մեսսին հանդես են եկել թիմի բոլոր` 5 պաշտոնական հանդիպումներում: Դարպասապահը և գոլահարը հանդես են եկել ամեն րոպե, հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:

Թիմի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հանդես է եկել մոտ 400 րոպե: Նա 4 անգամ եղել է մեկնարկային կազմում և միայն մեկ անգամ է, որ դուրս է եկել փոխարինման:

Չավին, Ինիեստան, Պեդրոն, Սերխիոն և Ալբան նույնպես հանդես են եկել բոլոր հանդիպումներում, սակայն ավելի քիչ, քան վերը նշված երեք ֆուտբոլիստները:

Զարմանալի է, որ թիմի հարձակվող Դավիդ Վիլյան, ով նոր է վերականգնվել վնասվածքից, դուրս է մնում պայքարից: Պաշտոնական հանդիպումներում 40 րոպե հանդես եկած հարձակվողը, միևնույն է, կարողացել է դառնալ գոլի հեղինակ:

450 րոպե: Վալդես, Մեսսի
402 րոպե: Պիկե
380 րոպե: Չավի
370 րոպե: Պեդրո
360 րոպե: Մասկերանո
354 րոպե: Բուսկեթս
326 րոպե: Ալբա
318 րոպե: Ալվես
316 րոպե: Ինիեստա
284 րոպե: Ալեքսիս
208 րոպե: Ադրիանո
199 րոպե: Ֆաբրեգաս, Տելյո
141 րոպե: Պույոլ
109 րոպե: Սոնգ
64 րոպե: Մոնտոյա
40 րոպե: Վիլյա

Աղբյուրը` FCBarcelona.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1022 | Ավելացրեց: Մեսսի2013