| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:55 Ինիեստան մեկնաբանել է Ռոնալդուի հայտարարությունները |
Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի հայտարարությունները:
«Երբեմն ես անարդարացիություն էի զգում, բայց դա ոչ մի կերպ չի անդրադարձել թիմակիցներիս կամ մարզչի հետ իմ հարաբերությունների վրա: Ես այնպես եմ դաստիարակվել, որ ցանկացած իրավիճակում աշխատում եմ սպասել իմ հնարավորությանը, որքան էլ որ դժվար լինի: Ես միշտ վստահ եմ, որ ապագայում լավ բաներ էլ են լինելու:
Ես երբեք չեմ փորձել ինչ-որ բանի հասնել լրատվամիջոցների շշուկների միջոցով: Չեմ սիրում աղմուկ բարձրացնել:
Ֆուտբոլիստը պետք է աշխատի: Պետք է գլոբալ մտածես, այլ ոչ թե մտածես կոնկրետ իրավիճակի շուրջ:
Լինում են պահեր երբ ճիշտ չեք: Բայց միշտ պետք է այնպես անել, որ իրավիճակը փոխվի դեպի լավը: Պետք է հանգիստ լինես: Բոլորս էլ անցել ենք նման բաների միջով»,- ասել է Ինիեստան:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1106 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|