18:56 Կրուիֆֆ. ««Բարսելոնան» կարոտում է Պեպին» | |
Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի լեգենդ Յոհան Կրուիֆֆը համոզված է, որ «կապտանռնագույնները» դեռ կարոտում են թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և միայն ժամանակը ցույց կտա, արդյոք Տիտո Վիլանովան արժանի փոխարինող էր նրան: «Տիտոն պետք է հաղթահարի սա: Դա կարող է դրական արդյունք տալ: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Վերջիվերջո նա Պեպի կողքին է եղել երկար տարիներ: Պեպը երբեք չի կարող ինչ-որ մեկի խորհրդականը լինել: Հուսով եմ` նա լավ է: «Բարսան» կկարոտի Գվարդիոլային, երբ մենք հաղթանակներ չտոնենք, բայց ամենից շատ մենք կզգանք նրա ներկայության, մտածելակերպի ու մշակույթի պակասը: Նա յուրահատուկ անձնավորություն է, ով միշտ աջակցում էր ինձ: Այնուհետև նա վարվեց այնպես, ինչպես ուզում էր»,-ասել է Կրուիֆֆը: Աղբյուրը` Football-Espana.net | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 605 | |