| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:32 Վիսենտե դել Բոսկե. «Վիլյան կարևոր խաղացող է հավաքականի համար» |
Մոնակոյում կայացած Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն խոսել է Իսպանիայի հավաքականի մասին: Նա մեծ նշանակություն է տալիս Վրաստանի հետ կայանալիք 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական առաջին խաղին, ինչպես նաև մեկնաբանել է Վիլյային հրավիրելու իր որոշումը:
Հիշեցնենք, որ երեկ գլխավոր մարզիչը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստների, ովքեր ուրբաթ և երեքշաբթի օրերին կանցկացնեն ընկերական և նախընտրական հանդիպումներ:
«Վրաստանի հետ կայանալիք խաղին պետք է ամենայն լրջությամբ մոտենալ: Այդ խաղը մեզ համար պետք է հավասարազոր լինի եզրափակչին: Պետք չէ միավորներ կորցնել, այսպես կոչված, թույլ թիմերի հետ:
Վիլյայի հարցում շուտ եմ կողմնորոշվել, սակայն զարմանալի չէր, որ նա հանդես չէր գալիս Իսպանիայի հավաքականում: Նա գրեթե չի խաղացել «Բարսելոնայի» կազմում ծանր վնասվածքից հետո:
Ազգային հավաքականում նրան ընդգրկելը մեծ նշանակություն ունի հոգեբանական տեսանկյունից: Հասկանալի կլիներ, եթե ես նրան չհրավիրեի, բայց Վիլյան մեր լավագույն ռմբարկուն է և վայելում է մեր վստահությունը:
Ինչ վերաբերվում է Խուան Մատային` ասեմ, որ նրան հավաքական չեմ հրավիրել: Նա հանդես է եսել «Եվրո 2012»-ում և Օլիմպիական խաղերում: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել Բենատը», – ասել է Դել բոսկեն։
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 642 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|