| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:26 Տիտոն չի կողմնորոշվում Ֆաբրեգասի հարցում |
Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի համար լուրջ խնդիր է ստեղծվել, որին նա պետք է շուտափույթ լուծում տա: Խոսքը Սեսկ Ֆաբրեգասի մասին է: Վերջինիս ցուցադրած խաղը երկրպագուների սպասածից ցածր մակարդակի է:
«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում նա խաղաց Ինիեստայի դիրքում, իսկ «Օսասունայի» դեմ` Չավիի: Երկու դեպքերում էլ Ֆաբրեգասը հազիվ էր նկատվում խաղադաշտում:
Նրա դիրքը հետ քաշված հարձակվողի տեղն է, բայց այն անձեռնմխելի է, քանի որ պատկանում է Լեո Մեսսիին: Տիտոն փորձում է նրա համար տեղ գտնել կիսապաշտպանությունում՝ հասկանալով, որ Չավի-Ինիեստա զույգին երբեմն հանգիստ է հարկավոր:
Խնդիրը պետք է շուտափույթ լուծում ստանա, որովհետև բարդացման եզրին է:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 991 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|