Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Մեսսին և Ինիեստան Մոնակոյում են
16:23
Մեսսին և Ինիեստան Մոնակոյում են
«Պորտու»-ի դեմ խաղից մեկ տարի անց Մեսսին և Ինիեստան կրկին Մոնակոյում են: Այսօր նրանք կիմանան, թե ով է դառնալու Եվրոպայի 2011/12 թվականի լավագույն ֆուտբոլիստը: Հաղթողի անունը կհրապարակվի Չեմպիոնների լիգայի վիճակագրությունից առաջ:

Լեոն և Անդրեսը Մոնակո են ժամանել իրենց ընտանիքների հետ: Մեսսին հոր և եղբոր հետ է, իսկ Անդրեսը` կնոջ, քրոջ և մոր:

Արարողությանը կմասնակցեն նաև թիմի փոխնագահ Խոսե Բարտումեուն և սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան: Առավոտյան Մոնակո է ժամանել նաև թիմի նախագահ Սանդրո Ռոսսելը:

Նշենք, որ արարողությունը տեղի կունենա Երևանի ժամանակով 19:45-ին: Արարողությունը կհեռարձակվի մեր կայքում:



Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 416 | Ավելացրեց: Մեսսի2013