Սոնգ. «Կարծում եմ` արագ կհարմարվեմ» - 30 Օգոստոսի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Սոնգ. «Կարծում եմ` արագ կհարմարվեմ»
15:37
Սոնգ. «Կարծում եմ` արագ կհարմարվեմ»
Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղից հետո կամերունացի Ալեքսանդր Սոնգը խոսեց լրագրողների հետ: Կիսապաշտպանը հայտարարեց, որ կկարողանա մերվել թիմի խաղաոճին:

«Սա այն արդյունքը չէր, որը մենք ցանկանում էինք տեսնել: Ամեն դեպքում լավ խաղ էր ինձ համար: Մենք պահեր էինք ստեղծում, որպեսզի հաղթեինք, բայց Կասիլյասը նրանց շատ դեպքերում փրկեց:

Ընդհանուր առմամբ ես ինձ շատ լավ եմ զգում: Տղաներն ու մարզիչն ինձ լավ ընդունեցին: Նրանք ինձ խորհուրդներ տվեցին և ես կարծում եմ` արագ կհարմարվեմ նոր թիմին»,-եզրափակել է Սոնգը:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 265 | Ավելացրեց: Մեսսի2013