Ինիեստա. «Կշարունակենք պայքարել տիտղոսների համար» - 30 Օգոստոսի 2012 - ArmBarca.com
Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Ինիեստա. «Կշարունակենք պայքարել տիտղոսների համար»
12:17
Ինիեստա. «Կշարունակենք պայքարել տիտղոսների համար»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ.

«Բաց թողած երկու գոլերը և կարմիր քարտն իրոք մեզ կոտրեց: Չնայած նրան, որ մենք 10 հոգով էինք` կարող էինք հաղթել մրցակցին:

Մենք երբեք չենք խոսել մեր սխալների մասին, այդ ամենը մնում է մեր կոլեկտիվում: Մենք սխալ գործեցինք, որը ճակատագրական եղավ:

Ես շնորհավորում եմ Մադրիդի «Ռեալին» կրած հաղթանակի համար: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք կշարունակենք պայքարել տիտղոսների համար»,-եզրափակել է Ինիեստան:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Մեսսի2013