Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » «Բարսան» ցավալի պարտություն է կրում (Տեսանյութ)
02:24
«Բարսան» ցավալի պարտություն է կրում (Տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնան» պարտվեց անչափ գեղեցիկ, բայց լարված խաղում: Առաջին խաղակեսում «Բարսային» ինչ-որ բան պակասեց:

Բաց թողնված երկու արագ գոլերը, ապա Ադրիանոյի ստացած կարմիր քարտը սառը ցնցուղ էր և' Տիտոյի, և' նրա սաների համար:

Ծանր իրավիճակից դուրս գալու համար պետք էր մոռանալ ամեն ինչ և նետվել առաջ: Առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լեոնել Անդրես Մեսսին, ով տուգանային հարվածով գնդակը մխրճեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Ինչևէ, Իսպանիայի սուպերգավաթի հաղթող ճանաչվեց Մադրիդի «Ռեալը»:

Հանդիպման նկարները տեսնելու համար սեղմեք այստեղ



Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 792 | Ավելացրեց: Մեսսի2013