12:57 Կեյտա. «Կարոտել եմ Բարսելոնան» | |
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սեյդու Կեյտան այցելել է կատալոնացիների վերջին մարզմանը: Կեյտան ջերմորեն ողջունել է նախկին խաղընկերներին ու մարզչական շտաբին: «Անհնար է «Բարսելոնայում» խաղալուց հետո մոռանալ այս ակումբը: Այնպես որ պետք է խոստովանեմ, որ հիմա կարոտախտի պես մի բան եմ զգում: Ինչ վերաբերվում է Չինաստանում իմ հարմարվելուն, ապա ամեն ինչ արդեն կարգավորվում է: Լեզուն դեռ չգիտեմ, բայց ունեմ թարգմանիչներ: Բացի այդ, բախտս այնքանով է բերել, որ մեր մարզիչը գիտի իսպաներեն», — հայտարարել է Կեյտան: Հիշեցնենք, որ Կեյտան հանդես է գալիս չինական «Դալյան Աերբին» թիմում: Աղբյուրը` Sport.es | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 639 | |