17:39 Մեսսիի մոմե արձանը շուտով կտեղադրվի «Մադամ Տյուսոյի» թանգարանում | |
Լոնդոնում մոտ օրերս կավարտվեն կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիի մոմե արձանի պատրաստման աշխատանքները: Նա հարվածում է, նա գոլի հեղինակ է դառնում ... Այսպիսի նշանաբանով են ուղղորդվում մոմե արձան պատրաստող վարպետները: «Մադամ Տյուսոյի» թանգարանն այսօր հայտարարեց սպորտային ոլորտի հաջորդ հայտնի դեմքի անունը: Սուպերաստղ Լեո Մեսսիի մոմե արձանը կկանգնեցվի աշխարհահռչակ «Մադամ Տյուսոյի» թանգարանում: Քանդակագործ Ջիմ Քեմփթոնն արձանի հիմնական մասը պատրաստելու համար օգտագործել է հողե կավ: «Գոլը նշելիս» «Մենք շատ ուրախ ենք, որ Մեսսի մոմե արձանը հայտնվելու է «Մադամ Տյուսոյի» սպորտային բաժնում: Բոլորը ցանկանում էին տեսնել Մեսսիի մոմե արձանը: Կարծում եմ, որ Մեսսին այս տարի նույնպես կստանա «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ» տիտղոսը»,-հայտարարել է թանգարանի PR մենեջերը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1018 | |