14:46 Դի Մատտեոն չի ցանկանում հրաժարվել Լուիզից | |
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն չի ցանկանում հրաժարվել իր թիմի առանցքային խաղացողներից մեկի՝ Դավիդ Լուիզի ծառայություններից: Վերջին շրջանում ԶԼՄ-ները ակտիվ կերպով Լուիզին 30 մլն եվրոյով տեղափոխում են «Բարսելոնա» և «Ման. Սիթի»: Սակայն Ռոբերտո Դի Մատտեոն բացառել է դա: «Նա մեր պլանների մեջ է մտնում: Դա նորմալ է, որ հետաքրքրվում են նրանով, քանի որ նա Բրազիլիայի հավաքականի խաղացող է: Մենք նրա դիրքում ունենք 3 ֆուտբոլիստ, որոնք հրավիրվել են իրենց հավաքականներ և դա հրաշալի է: Այսպիսի ֆուտբոլիստներ պետք են մեր ակումբին».-ասել է Դի Մատտեոն:
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 435 | |