| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:38 Սուբիսարետա. ««Ռեալը» կարող էր խոշոր հաշվով պարտվել» |
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:2 հաշվով:
«Մրցաշրջանի երկրորդ խաղի համար 3:2 հաշիվը վատ արդյունք չէ: Կարծում եմ, որ հաշիվը կարող էր և ավելի՛ խոշոր լինել: Ֆուտբոլիստները չնյարդայնացան Քրիստիանո Ռոնալդուի գոլից հետո:
Շատ լավ էր, որ հաջողվեց այդքան արագ պատասխան գոլը խփել: Պետք չէ ամեն ինչում մեղադրել Վիկտոր Վալդեսին: Ցավոք, դարպասապահները երբեմն այդպես սխալվում են:
Վալդեսը բավականին շատ միավորներ է բերել «Բարսելոնային» նախկինում, և այս սխալը ոչինչ չի փոխում», – ասել է Սուբիսարետան:
Աղբյուրը` AS.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 639 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|