02:33 «Կապտանռնագույները» հաղթում են «Սերուցքայիններին» | |
«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը, որտեղ հաղթեց կատալոնական «Բարսելոնան»: Խաղը շատ ակտիվ սկսեցին «Բարսայի» ֆուտբոլիստները, սակայն որևէ լուրջ գրոհ չէին կարողանում կազմակերպել, իսկ մայրաքաղաքի ներկայացուցիչները միմիայն հակագրոհում էին: Այսպիսով առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ գոլերի հրավառություն: 54-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո գլխի հարվածով խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Ընդհամենը մեկ րոպե անց Պեդրոն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1: 69-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կանոնները խաղտեց Ինիեստայի նկատմամբ և հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: 11-մետրանոց նշանակետին մոտեցավ արգենտինացի հրաշամանուկ Լեո Մեսսին և անվրեպ իրացրեց հարվածը՝ 2-1: 7 րոպե անց շատ հաջող գործեց Ինիեստա-Չավի զույգը. Չավին Ինիեստայի հիանալի փոխանցումից հետո խաղի հաշիվը դարձնում է 3-1: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Վալդեսի սխալից օգտվելով` գոլի հեղինակ դարձավ մեկ այլ արգենտիանցի՝ «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան: Սակայն այս գոլն էլ չխանգարեց «Բարսային», որ հաղթանակ տանի այս խաղում: Ինչևէ, սպասենք Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը:
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 886 | |