19:00 Արտետան Սոնգի հեռանալը կորուստ չի համարում | |
Լոնդոնյան «Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետան խոսել է Սոնգի կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու մասին, ասելով, որ Սոնգի հեռանալը իր թիմի համար սարսափելի չէր: «Սոնգի հետ հեշտ էր համագործակցելը խաղադաշտում: Նա հիանալի ֆուտբոլիստ էր: Եթե Սոնգն ու ակումբը որոշել էին, այդպես էլ պետք է լիներ: Համոզված եմ, որ մեր թիմն այնքան լավն է, որ կարող է շարունակել ֆուտբոլ ցուցադրել առանց նրա: Մենք ցույց տվեցինք «Սանդեռլենդի» դեմ խաղում, թե ինչի ենք ընդունակ, սակայն ինչ-որ բան մեզ խանգարեց»,-ասել է «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 464 | |