Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 22 » Բարտումեու. «Սոնգը ցանկանում էր խաղալ «Բարսայում»»
16:43
Բարտումեու. «Սոնգը ցանկանում էր խաղալ «Բարսայում»»
«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսե Մարիա Բարտումեուն տեղեկացրել է, որ Սոնգի տեղափոխությունը կատալոնական ակումբ կախված էր  ֆուտբոլիստի ցանկությունից: 

«Սոնգի տեղափոխությունը «Բարսելոնա» դժվար էր: Ինչպես Ֆաբրեգասի դեպքում, այս անգամ ևս «Արսենալը» ցանկանում էր հնարավորինս շատ փող կորզել իր խաղացողի համար, բայց մենք գոհ ենք այն գնից, որքան որ վճարել ենք և Սեսկի և Ալեքսի համար: Բանակցութոյւնները հեշտ չէր, սակայն ֆուտբոլիստը ցանկանում էր խաղալ մեզ մոտ, այդ պատճառով նրա տեղափոխությունը հեշտացավ: Դժվար էր, բայց այս տեղափոխությունը արագ ընթացավ, քան երբևէ»,-ասել է «Բարսայի» փոխնախագահ Բարտումեուն:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 336 | Ավելացրեց: Արթուր