13:02 Վիլյան վերադառնում է | |
«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է երեկ կայացած հանդիպման մասին, որտեղ նա ևս գոլի հեղինակ դարձավ՝ դուրս գալով փոխարինման: «Դա դժվար ժամանակներ էր: Ես մոռացել եմ իմ վնասվածքի մասին: Ես արդեն 5 շաբաթ քրտնաջան պարապում եմ, որպեսզի ձեռք բերեմ լավ մարզավիճակ, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեմ խաղադաշտում: Պետք է շարունակեմ մարզվելը, մինչև վերականգնեմ բոլոր ուժերս: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց ովքեր աջակցեցին ինձ: Մրցաշրջանի սկիզբը հաջող էր, դա մեզ վստահություն կհաղորդի: Ինչ վերաբերում է ինձ՝ ես փորձում եմ լավ մարզավիճակ ձեռք բերել, որպեսզի ամբողջ 90 րոպեն գտնվեմ խաղադաշտում»,-ասել է Վիլյան:
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 775 | |