00:50 «Բարսան» սկսում է հաղթանակով | |
Քիչ առաջ «Կամպ Նոու» մարզադաշտում «Բարսան» 5-1 հաշվով ջախջախեց «Ռեալ Սոսյեդադին»: Առաջին խաղակեսի արդեն 4-րդ րոպեին «Բարսայի» ավագ Կառլես Պույոլը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1-0: 5 րոպե անց հյուրերը հավասարեցրեցին խաղի հաշիվը, գոլի հեղինակն էր Գոնսալո Կաստրոն: Սակայն «Բարսան» համաձայն չէր այդ հաշվի հետ և ընդհամենը 2 րոպե անց Լեո Մեսսին գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում՝ առաջ մղելով իր թիմին: Եվս 3 րոպե անց Լեո Մեսսին դառնում է դուբլի հեղինակ՝ 3-1: Առաջին խաղակեսի վերջնամասում Պեդրո Ռոդրիգեսը հաշիվը դարձրեց 4-1 և թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում գոլեր չեղան, միայն հանդիպման 84-րդ րոպեին վնասվածքից վերականգնված Դավիդ Վիլյան հաշիվը դարձնում է 5-1: Այսպիսով «Բարսան» Լա լիգայում վաստակում է իր առաջին 3 միավորը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 561 | |