15:15 Տիտո Վիլանովա. «Հուսով եմ, որ հաղթելու ենք բոլոր մրցաշարերում» | |
Ընդհամենը մեկ օր անց Տիտո Վիլանովան կսկսի իր ծանր աշխատանքը «Բարսելոնայում»: Վաղը երեկոյան թիմը իր առաջին հանդիպումը կանցկացնի 2012/13 մրցաշրջանի Իսպանիայի առաջնությունում: Դժվար սկիզբ Տիտո Վիլանովան մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ նա հանգիստ է, սակայն հասկանում է, որ սկիզբը դժվար է լինելու. «Աշխատում ենք պահել բալանսը: Դժվար կլինի սկսել: Մենք հասկանում ենք, որ պետք է լինենք ավելի ուժեղ և բանիմաց»,-նշել է Տիտոն: Հեռատեսորեն տրամադրված Վիլանովան հեռատեսորեն է նայում այն խնդրին, որը դրված է իր առջև. «Ես կարծում եմ, որ այս մրցաշրջանում «Բարսան» հաղթելու է ամեն ինչ: Մենք ունենք մի թիմ, որը ցանկանում է ամեն խաղում հաղթանակ տոնել: Մենք փորձում ենք ձգտել լավագույնին: Մենք մոտիվացված ենք: Ինչպես արդեն գիտեք, մենք անցյալ մրցաշրջանում հաղթել ենք 4 գավաթ: Կշարունակենք գործել նույն կերպ»,-եզրափակել է Տիտոն: Աղբյուրը` FCBarcelona.cat | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 381 | |