| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
21:07 Մասկերանո. «Կարիք չկա Մեսսիին համեմատել Մարադոնայի հետ» |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի
ազգային հավաքականի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն պատասխանելով
լրագրողների հարցերին՝ նշել է, որ կարիք չկա համեմատել Լեոնել Մեսսիին
Դիեգո Արմանդո Մարադոնայի հետ:
«Կարիք չկա Մեսսիին համեմատել
Մարադոնայի հետ: Մարադոնան իր դարաշրջանի մեծագույն հարձակվողն էր, իսկ
Մեսսին` այժմյա: Լեոն երեք անգամ անընդմեջ նվաճել է «Ոսկե գնդակը»:
Արգենտինացիները շատ են հպարտանում նրանով, քանի որ նա դարձել է առաջին
ֆուտբոլիստը, ով հասել է նման բարձունքների:
Մեսսիի հետ միասին
խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Օրվա մեծ մասն անցկացնում եմ նրա հետ:
Ապագայում կհիշեմ, որ խաղացել եմ բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից
մեկի կողքին»,- հայտարարել է Մասկերանոն:
Աղբյուրը` Goal.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 752 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|