09:21 Տիտո Վիլանովա. «Ես այստեղ պետք է իմ աշխատանքը կատարեմ, ոչ թե համեմատվեմ Պեպի հետ» | |
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն անդրադարձել է Իսպանիայի առաջնությանը և կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչին: «Բարսելոնան» կիրակի օրը Իսպանիայի առաջնության շրանակներում կհանդիպի «Ռեալ Սոսյեդադին»: Գվարդիոլայի ավարտված դարաշրջանին փոխարինում է նոր` Տիտո Վիլանովայի դարաշրջանը: Տիտոն հերթական անգամ հայտարարել է, որ չի ցանկանում համեմատվել Պեպ Գվարդիոլայի հետ: «Ես այստեղ պետք է իմ աշխատանքը կատարեմ, ոչ թե համեմատվեմ «Բարսելոնայի» նախկին մարզչի հետ: Պեպի հետ յուրաքանչյուր համեմատության 99,9 %-ը նրա օգտին կլինի: Որոշումներում մենք համակարծիք ենք եղել, սակայն դա ոչ մի նշանակություն չի ունենալու համեմատության մեջ: Ես երբեք ինձ երկրորդկան դերում չեմ զգացել թիմում, քանի որ մասնակցել եմ այստեղ ծավալված բոլոր իրադարձություններին»,- ասել է Վիլանովան: Կատալոնացիներ գլխավոր մարզիչը, ով վերջերս թքագեղձի ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել նշել է նաև, որ չի վախենում ձեռնոց նետել Մադրիդի «Ռեալին», որ նախորդ մրցաշրջանում տպավորիչ արդյունքով (100 միավոր, 121 գոլ) Իսպանիայի չեմպիոն հռչակվեց: «Ինձ հետ կատարվածից հետո «Բարսելոնայում» աշխատելը մանկական խաղ է: Ընտանիքիս անդամներն ու բժիշկներն ինձ հավաստիացրին, որ ոչ մի վախենալու բան չկա, որ առողջությանս հետ կապված խնդիրներ չեն ծագի»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Աղբյուրը` UEFA.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 467 | |