Ինչպես հաղորդում է Sport Cope ռադիոկայանը, կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Քրիստիան Տելյոն թիմում կմնա մինչև հունվար, որից հետո կլքի թիմը:
Որոշումը պայմանավորված է նրանով, որ թիմի հարձակվողներ Դավիդ Վիլյան և Իսաակ Կուենկան դեռ վերջնականապես չեն վերականգնվել վնասվածքներից: Նշենք, որ Տելյոյի ծառայություններով են հետաքրքրվում «Արսենալը», «Լիվերպուլը» և «Այաքսը»:
|