Անգլիական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Լիվերպուլը» շատ է ցանկանում իր կազմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Քրիստիան Տելյոյին:
Տեղեկացվում է, որ «Լիվերպուլի» սպորտային տնօրենը մոտ օրերս կժամանի Բարսելոնա, որպեսզի բանակցի Տելյոյի գործակալի հետ, այնուհետև կմեկնի Մադրիդ՝ Նուրի Շահինին գնելու համար: Անգլիացիները ցանկանում են Տելյոյին ձեռք բերել վարձավճարով:
Հիշեցնենք, որ Տելյոյով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Մալագան», «Բենֆիկան» և «Այաքսը»:
|