22:36 Ալվեշ. «Բրազիլիայի հավաքականը պետք է սկսի նոր էջից» | |
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշն այժմ գտնվում է Ստոկհոլմում, որտեղ օգոստոսի 15-ին Բրազիլիայի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Շվեդիայի ընտրանու հետ: «Բրազիլիայի հավաքականը պետք է սկսի նոր էջ՝ Օլիմպիական խաղերի եզրափակչում պարտվելուց հետո: Պետք է խաղալ մեր հնարավորությունների սահմանում: Չարժե ապրել անցյալով: Առջևում կան Կոնֆեդերացիայի գավաթը և Մունդիալ-2014-ը»,-շվեդական թերթերից մեկին ասել է Դանի Ալվեշը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Դանի Ալվեշը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի դեմ՝ «ՊՍԺ»-ի դեմ խաղում և փաստորեն նրանք հանդիպելու են նաև օգոստոսի 15-ին:
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 448 | |