14:21 Վիլյա. «Վերականգնումից հետո էլ ավելի մեծ նպատակներ ունեցա» | |
Երկար դադարից հետո խաղադաշտ վերադարձավ Դավիդ Վիլյան, ով դեկտեմբերից վնասվածքի պատճառով չէր կարողանում մարզվել: Բուխարեստի «Դինամոյի» հետ խաղում Վիլյան խաղադաշտ դուրս եկավ մրցավարի եզրափակիչ սուլիչից 15 րոպե առաջ: Խաղից հետո Վիլյային հարցրել են, թե ինչպես է նա իրեն զգում երկարատև դադարից հետո: Վիլյան պատասխանել է ,- Ես ինձ անչափ երջանիկ եմ զգում: Այժմ ես նորից ինձ ֆուտբոլիստ եմ զգում: Պետք է զգուշանալ, որովհետև վնասվածքը դեռ նոր է ապաքինվել: Վերականգնումից հետո էլ ավելի մեծ նպատակներ ունեցա ,- եզրափակել է նա: Աղբյուրը` TotalBarca.com | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 623 | |