13:38 Մոուրինյո. «Ես սխալ էի» | |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ինքը սխալ է եղել, երբ իր մատը մտցրել էր Տիտո Վիլանովայի աչքը: Հիշեցնենք, որ Մոուրինյոն իր մատը մտցրել էր Տիտո Վիլանովայի աչքը անցած տարի, երբ դեռևս Տիտոն Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր: «Ակնհայտ է, որ չպետք է այդպես անեի: Սակայն դա իրավիճակը ստիպեց, ես կորցրել էի իմ հավասարակշռությունը: Այդ դրվագում միայն ես էի սխալ և ոչ ոք: Այդ պատճառով ես աշխատում եմ իմ սաների հետ, որպեսզի նրանք կարողանան հավասարակշռության մեջ մնան և կենտրոնանան միայն իրենց խաղով: Իմ և Վիլանովայի միջև տեղի ունեցած միջադեպը վերջացած է: Մենք մյուս հանդիպումերում սովորական ողջունել ենք իրար: Հուսով եմ ապագայում կխուսափենք այդպիսի տհաճ անախորժություններից»,-ասել է Ժոզե Մոուրինյոն: Ավելացնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 23-ին և 29-ին: Աղբյուրը` Goal.com
| |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 902 | |